Facebook-ը փոխում է անձնական էջերի դիզայնը

11:25 • 06.12.10

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հարցազրույցից մի քանի ժամ հետո սոցցանցում արդեն հայտնվել են փոփոխված դիզայնով անձնական էջեր: Նոր դիզայնը փորձելու համար պետք է սեղմել համապատասխան հղումը, որից հետո կակտիվանա նոր տարբերակը, և օգտագործողը կկարողանա տեսնել ու փորձարկել նոր ֆունկցիաները: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

«Պատ», «Տեղեկություններ», «Նկարներ» և այլ բաժիններն ամբողջովին տեղափոխվել են ձախ հատված, իսկ օգտատերերի պատի վերին հատվածում ցուցադրվում են հիմնական անձնական տվյալները` կրթությունը, աշխատանքը, բնակության վայրը, ծննդյան ամսաթիվը և այլն:
 

Facebook-ը փոխում է անձնական էջերի դիզայնը