WikiLeaks–ը աջակցություն է խնդրում
WikiLeaks–ը իր կողմնակիցներից և երկրպագուներից օգնություն է խնդրում։Կայքի գոյությունը վտանգի տակ է, ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է WikiLeaks–ը Twitter–ի իր էջում։
Այս պահին կայքը ուժեղ հարձակման է ենթարկվում և իր կողմանակիցներին կոչ է անում ստեղծել «հայելային» կայքեր, որոնք WikiLeaks պորտալից կպատճենեն տեղեկությունը, ինչն էլ անհաղթահարելի խոչընդոտ կստեղծի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են «քանդել» պորտալը։
Հիշեցնենք, որ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը այս պահին միջազգային հետախուզման մեջ է. նա մեղադրվում է Շվեդիա կատարած այցելության ժամանակ երկու կնոջ բռնաբարության մեջ։
Նոյեմբերի վերջին WikiLeaks–ը գաղտնազերծեց ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող նյութերի հերթական հավաքածուն։ Միջազգային հանրության «սեփականությունը» դարձան ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերը, ներառյալ ամերիկացի դիվանագետների նամակագրությունները, որոնց մի մասը «գաղտնի» մակագրությամբ են։










