The Beatles-ը կրկին հանդես կգա ամբողջ կազմով

21:14 • 06.12.10

Լեգենդար The Beatles խումբը կրկին համերգ կտա ամբողջական կազմով։ Լիվերպուլյան քառյակի միավորմանը կօգնեն թվային տեխնոլոգիաները. Փոլ Մակքարտնին և Ռինգո Սթարը շոուին կմասնակցեն ֆիզիկական ներկայությամբ, իսկ Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը՝ թվային 3D պատկերով։ Այս մասին հայտնում է Россия-24–ը։

Համերգը նախատեսված է հաջորդ տարվա օգոստոսին՝ Լոս Անջելեսի Hollywood Bowl հրապարակում։

Ճիշտ է, այդ մասին դեռ միայն հաղորդել են բրիտանական տաբլոիդները, սակայն պաշտոնապես այս լուրերը դեռ չեն հաստատվել։

Թերթերը, սակայն, շտապում են գրել, որ համերգը տեղի կունենա 2011–ի օգոստոսի 27–ին, իսկ համերգից ստացված հասույթը կծառայի բարեգործական նպատակների, մասնավորապես՝ ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարին և կրծքի քաղցկեղի հետազոտմանը։

Նշենք, որ The Beatles–ը երկու անգամ համերգ է ունեցել Hollywood Bowl–ում՝ 1964–ի և 1965–ի օգոստոսին։
 

The Beatles-ը կրկին հանդես կգա ամբողջ կազմով