Ասպիրինը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը

20:46 • 07.12.10

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ փոքր քանակությամբ ասպիրին ընդունելը կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է ամեն օր ասպիրին ընդունող 25 հազար հիվանդ, գիտնականները պարզել են, որ քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդանալու ռիսկը 20%–ով նվազում է։

Հետազոտողների համաձայն՝ ասպիրինը հատկապես էֆեկտիվ է աղիքային քաղցկեղի պրոֆիլակտիկ բուժման համար, սակայն խորհուրդ է տրվում չչարաշահել այն՝ հաշվի առնելով նրա մի շարք կողմնակի ազդեցությունները։

 

Ասպիրինը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը