Google–ը մտնում է ամերիկյան էլեկտրոնային գրքերի շուկա

20:31 • 07.12.10

Ամերիկյան ինտերնետ հսկա Google–ը մտնում է ամերիկյան էլեկտրոնային գրքերի շուկա։ Google eBooks էլեկտրոնային գրքերի խանութը հասանելի է Google eBookstore նախագծի շրջանակներում, որը պարունակում է ավելի քան 3 մլն անուն գիրք, որոնցից հարյուր հազարավոր գրքեր կհանվեն վաճառքի։

Ինչպես հայտնում է РБК-ն, վաճառքը կմեկնարկի այսօր։ Google–ի նոր ծառայությունն օգտատերերին թույլ կտա ներբեռնել գրքեր Google eBooks–ի պահանջներին համապատասխանող ծրագիր ունեցող տարբեր սարքավորումների մեջ։ Հեղինակները սպասում են, որ ծառայությունը կդառնա Amazon ինտերնետ–խանութի մրցակիցը։

Ըստ վերլուծաբանների՝ Google eBooks–ը կարող է վիրտուալ գրքային ծառայությունների շուկայում կարևոր դերակատար լինել՝ ամերիկյան ընկերության նոր ծառայության համար կանխատեսելով մեծ ապագա։

«Google–ն օժտված է տեղեկություններով, որոնցով որևէ կայք օժտված չէ։ Google–ը գիտի՝ ինչ հեղինակներ եք փնտրում և գրքերի ինչ վերնագրեր են ձեզ հետաքրքրում. դա է նրա գլխավոր ուժը»,– նշել է Forrester հետազոտական ընկերության փորձագետը։
 

Google–ը մտնում է ամերիկյան էլեկտրոնային գրքերի շուկա