Google-ը և Samsung-ը ներկայացրին Google Nexus S-ը

15:07 • 07.12.10

Google-ը և Samsung-ը վերջապես պաշտոնապես ներկայացրին իրենց համատեղ արտադրանքը ` Google Nexus S-ը: Նոր «գուգլֆոնը» համալրված է Super AMOLED WVGA 4 դյույմ էկրանով, 1 Գհց Cortex Hummingbrid պրոցեսորով, ունի 5mpx տեսախցիկ, HSPA և NFC ապահովում, 16Գբ ներդրված հիշողություն, 512Մբ օպերատիվ հիշողություն:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մոդելը պատրասվել է Contour Display տեխնոլոգիայով և ունի թեթևակի կորացված էկրան, որը հեշտացնում է սենսորային ինտերֆեյսի օգտագործումը և թույլ է տալիս սարքին ավելի հերմետիկ կպչել ականջին խոսակցության ժամանակ: Սմարթֆոնը աշխատում է նոր Android 2.3 Gigerbread ՕՀ-ով:

Հեռախոսը ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա դեկտեմբերի 16-ին և կարժենա 530$, Մեծ Բրիտանիայում` դեկտեմբերի 20-ին, իսկ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ` վաճառքի մասին դեռևս տեղեկություն չկա:
 

Google-ը և Samsung-ը ներկայացրին Google Nexus S-ը