Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Եգիպտոսն էլ կաշխատի այդ ուղղությամբ. WikiLeaks

11:41 • 07.12.10

Սկանդալային WikiLeaks կայքի հրապարակումներում տեղ գտած տվյալների համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը մտադիր է ձեռք բերել ատոմային զենք։

Կահիրեում ԱՄՆ դեսպանատան՝ 2008–ի մայիսին Վաշինգտոն ուղարկած գաղտնի հեռագրում հաղորդվում է, որ Մուբարաքը գտնվում է «շոկի և խուճապի» մեջ ատոմային զենք ստեղծելու այաթոլլաների ծրագրերից։

Եգիպտական Շարմ էլ Շեյխում ոչ պաշտոնական քննարկման ընթացքը նկարագրող հեռագրում ասվում է. «Եգիպտոսը ստիպված կլինի ծավալել միջուկային զենքի ստեղծման սեփական ծրագիրը այն դեպքում, եթե տվյալ ուղղությամբ Իրանի ջանքերը հաջողությամբ պսակվեն»։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։
 

Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Եգիպտոսն էլ կաշխատի այդ ուղղությամբ. WikiLeaks