Հայտնաբերվել է ալմաստե մոլորակ
Ամերիկացի և բրիտանացի գիտնականների խումբը բացահայտել է մի մոլորակ, որը կարող է պատված լինել ալմաստե ծածկույթով, հայտնում է BBC–ն։
«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ մոլորակի ցամաքն ու սարերը ալմաստից են»,–ասել է հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Նիկա Մադուսուդան։
Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց տարածում է գտել այն տեսությունը, որի համաձայն՝ Տիեզերքում գոյություն ունեն մոլորակներ, որոնց մակերեսը պատված է ալմաստե հանքատեսակով։
Մոլորակի ալմաստե բաղադրության մասին եզրակացությունն արվել է NASA Spitzer տիեզերական հեռադիտակի միջոցով կատարած ուսումնասիրության շնորհիվ։ Պարզվել է, որ մոլորակի մակերևույթն ունի ածխածնի շատ մեծ պարունակություն։
Գրինվիչի բրիտանական թագավորական աստղադիտարանում հատուկ մաթեմատիկական մոդելի հիման վրա արված հաշվարկները ցույց են տվել, որ նման երկնային մարմինը պետք է ունենա ալմաստե և գրաֆիտե մակերևույթ։
Նշենք, որ ալմաստե մոլորակը գտվում է Երկիր մոլորակից 1,2 հազար լուսնային տարի հեռավորության վրա։










