Արեգակի վրա հսկայական ժպիտիկ է առաջացել

16:59 • 10.12.10

Արեգակի վրա հսկայական ժպիտիկ է առաջացել՝ ամբողջ արևի սկավառակով մեկ, որը գոյացել է մագնիսական դաշտի անմիատարրություններից. այն կարելի է այժմ տեսնել Արեգակի վրա։ Այս մասին հայտնում են Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի (ФИАН) գիտնականները։

«Մոտ 600 հազար կմ երկարությամբ ժպիտն ու 200 հազար կմ տրամագծով աչուկները գոյանում են Արեգակի մագնիսական դաշտից։ Սև հատվածներն իրենցից ներկայացնում են բացասական բևեռայնության դաշտերը, իսկ սպիտակները՝ դրական։ Արեգակի բիբերը մոտ 4 անգամ ավելի մեծ են Երկիր մոլորակի տրամագծից, այսինքն այդ աչքերում իրոք կարելի է խորտակվել»,– ասվում է ФИАН–ի Ճառագայթային աստղագիտության լաբորատորիայի հաղորդագրությունում։

«Դեմքի արտահայտությունից և լայն բացված աչքերից երևում է, որ աստղը, որի կողքին ապրում ենք մենք, բավականին հանգիստ և փոքր–ինչ անհոգ բնավորություն ունի»,– կատակում են գիտնականները՝ ընդգծելով, որ «արևային ժպիտիկը» կարելի է տեսնել նաև այլ դիապազոններով, օրինակ՝ արևապսակի պատկերներում։

Գիտնականների համաձայն՝ ժպիտիկը կանհետանա մի քանի օրից, երբ Արեգակը պտտվելով իր առանցքի շուրջ «շրջվի» Երկիր մոլորակից։

Արեգակի վրա հսկայական ժպիտիկ է առաջացել