YouTube-ը վերացնում է տեսահոլովակների տևողության սահմանափակումը
YouTube վիդեոհոսթինգն այսօր հայտարարել է տեսահոլովակների տևողության սահմանափակման վերացման մասին: Մի քանի տարի շարունակ YouTube-ում հնարավոր չէր տեղադրել 10 րոպեից ավելի տևողություն ունեցող հոլովակներ, իսկ ս.թ. հուլիսին վիդեոհոսթինգը երկարեցրեց թույլատրվող տևողությունը մինչև 15 րոպե: TechCrunch տեխնոբլոգը գրում է, որ YouTube-ն այդ ճանապարհով փորձում էր կանխել հեղինակային իրավունքի խախտումն ու անօրինական հոլովակների տեղադրումը: Խոսքը հատկապես հեռուստաշոուների ու ֆիլմերի մասին էր: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Անսահմանափակ տևողության հոլովակների տեղադրումը, սակայն, հասանելի կլինի միայն որոշ օգտագործողներին, ու դեռևս պարզ չէ` կոնկրետ որ օգտագործողները կկարողանան օգտվել այս նոր հնարավորությունից: YouTube-ի պաշտոնական բլոգը հաղորդում է, որ «ընտրությունը կսկսվի վիդեոհոսթինգի կանոններն ու հեղինակային իրավունքները երբևէ չխախտած օգտագոծողներից»:
YouTube-ում ամեն րոպե ավելացվում է 35 ժամ ընդհանուր տևողությամբ հոլովակ, իսկ մեկ օրվա ընթացքում` 50 հազար ժամ:










