Microsoft-ը Facebook-ի դիմաց առաջարկել էր 15 մլրդ դոլար

16:04 • 13.12.10

Այս տարվա հունիսին լույս է տեսել Դեյվիդ Կիրկպատրիկի «Ֆեյսբուքի գործոնը» գիրքը, որը պատմում է սոցցանցի ստեղծման ու գործունեության մասին: Բազմաթիվ փաստերի հետ մեկտեղ գրքում պատմվում է նաև, որ 2007թ. Microsoft-ը փորձել է 15 մլրդ դոլարով գնել սոցցանցը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Դեկտեմբերի 8-9 Փարիզում անցկացված LeWeb-2010 համաժողովի ընթացքում Microsoft-ի ռազմավարության բաժնի ղեկավար Ֆրից Լանմանին խնդրել են մեկնաբանել վերոհիշյալ դեպքը: «Այո, մենք փորձել ենք գնել Facebook-ը,- հաստատել է Լանմանը։- Facebook-ն այն ժամանակ շատ բանով նման էր Microsoft-ին»:


Գրքում պատմվում է նաև, որ երբ Բալմերը սոցցանցի հիմնադիր Ցուկերբերգին առաջարկել է $15 միլիարդ, վերջինս պատասխանել է. «Ես չեմ վաճառի իմ ընկերությունը»: Արդյունքում 2007թ. Microsoft-ը 240 միլիոն դոլարով գնեց սոցցանցի բաժնետոմսերի 1,6%-ը:

Microsoft-ը Facebook-ի դիմաց առաջարկել էր 15 մլրդ դոլար