Միասեռականների սոցցանցում կատարվել է 1.75մլն դոլարի ներդրում
Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմենը և վերանվանվել Fab.com: Ինչպես ասել է սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգը, Fab.com սոցցանցը Fabulis.com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է` համալրված 350-ից ավելի նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100.000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաև, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Գոլդբերգի խոսքով` կայքում ու դրա բջջային ծրագրում գեյերը կարող են գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվություն` գեյ-ակումբների հասցեներ, իրադարձություններ, երեկույթներ, ինչպես նաև նոր ընկերներ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, կայքն արդեն ունի ավելի քանի 110,000 անդամ. ամսական գրանցվում է 20 հազ. նոր օգտատեր: Կայքի ղեկավարությունը նաև հայտարարել է ներդրումներ կատարելու նոր շրջանի մասին` հավաքելով շուրջ $1.75 միլիոն կապիտալ: Ներդրողներն են First Round Capital, The Washington Post Company, Baroda Ventures և Zelkova Ventures ընկերությունները:










