Google-ը մեծահասակներին կսովորեցնի օգտվել ինտերնետից

15:42 • 14.12.10

Google ընկերությունը գործարկել է նոր կայք` TeachParentsTech.org, որը քայլ առ քայլ կօգնի մեծահասակներին օգտվել ինտերնետի «բարիքներից»: Ընկերությունը հատուկ է ընտրել ծննդյան տոների այս ժամանակաշրջանը, քանի որ երիտասարդները հենց այս ընթացքում են այցելում ծնողների տուն ու սկսում օգնել նրանց ինտերնետի հետ կապված տարբեր հարցերում: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Google-ի պաշտոնական բլոգը հաղորդում է, որ կայքը թույլ է տալիս օգտագործողներին դիտել ավելի քան 50 տեսահոլովակներ, որոնք կօգնեն ավելի լավ կողմնորոշվել ինտերնետում: Այս կայքը կարող է օգտակար լինել ոչ միայն ծնողներին, այլ նաև բոլոր ցանկացողներին: «Դասերը» սկսվում են պարզ Copy & Paste ֆունկցիայից, այնուհետև բացատրում` ինչպես կարգավորել համակարգչի ժամը կամ փոխել ֆոնային նկարը:

Այս պահին արդեն ծառայությունից հասցրել են օգտվել 2000-ից ավելի օգտատերեր, հաղորդում է Mashable տեխնոբլոգը:

Google-ը մեծահասակներին կսովորեցնի օգտվել ինտերնետից