Մոնա Լիզայի աչքերում ծածկագիր են հայտնաբերել

19:00 • 14.12.10

Իտալացի գիտնականները միջնադարյան քանդակագործ, ինժեներ և նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզա կտավի վրա հայտնաբերել են ծածկագիր։ Պարզվել է, որ Ջոկոնդայի աչքերում պատկերված են մանրագույն տառեր։

«Դրանք դժվար է նկատել անզեն աչքով, սակայն խոշորացույցի օգնությամբ այդ նշանները կարելի է տարբերել»,– բացատրել է Իտալիայի մշակութային ժառանգության ազգային կոմիտեի պրոֆեսոր Սիլվանո Վինչետին։ Գիտնականը հստակեցրել է, որ տառերը պատկերվել են սև ներկով՝ կանաչաշագանակագույն ֆոնի վրա։

Պարզվել է, որ Մոնա Լիզայի աջ բիբում կարելի է տեսնել լատինական L և V տառերը, որոնք, հետազոտողների համաձայն, կարող են լինել Լեոնարդո դա Վինչիի անվան սկզբնատառերը, հայտնում է ИТАР-ТАСС–ը։

Ջոկոնդայի ձախ աչքում տառերը շատ ավելի դժվար են կարդացվում։ Մասնագետները նշում են, որ հնարավոր է այնտեղ պատկերված լինեն В,S կամ CE տառերը։ Վրակածներից մեկի համաձայն՝ դա կարող է լինել այն կնոջ անվան բանալին, որը կեցվածք էր ընդունել նկարչի առջև։

«Լեոնարդոն տարված էր ծածկագրերով ու խորհրդանիշերով, և նա ցանկացել է, որ մենք իմանանք կեցվածք ընդունող կնոջ մասին նրա աչքերի միջոցով»,– նկատել է Վինչետին։
 

Մոնա Լիզայի աչքերում ծածկագիր են հայտնաբերել