Yahoo-ն կրճատում է իր աշխատակազմը

11:34 • 14.12.10

Yahoo ինտերնետ-ընկերությունը աշխատանքից կազատի իր ավելի քան 600 աշխատակիցների, որոնք կազմում են ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 5%–ը։ Մեկ տարի առաջ Yahoo–ն արդեն կրճատել էր իր անձնակազմի 5%–ը։

Միևնույն ժամանակ բազմաթիվ այլ ինտերնետ-ընկերություններ, ընդհակառակը, նոր աշխատակիցներ են ընդունում։ Google–ը նոյեմբերին հայտարարել էր 2011–ի հունվարից իր աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացման մասին։ Այս մասին հայտնում է BBC–ն։
 

Yahoo-ն կրճատում է իր աշխատակազմը