Ստեղծվել են մարդուն գեղեցկացնող կոնֆետներ
Մասնագետներն արտադրել են գեղեցկության կոնֆետներ՝ Beauty Candy, որոնք այժմ վաճառվում են Բրազիլիայում և հաջորդ տարի կհայտնվեն նաև բրիտանական խանութներում։ Այս մասին հայտնում է 7d.org.ua–ը։ Այդ կոնֆետները բարելավում են առողջությունը, բարձրացնում են տրամադրությունը, կանգնեցնում են ծերացման գործընթացը և վերացնում են մաշկային խնդիրները։
Այդ կոնֆետները չեն պարունակի շաքար, ճարպ, կոնսերվանտներ, իսկ կալորիականությունը նվազագույնի է հասցված։ Վիտամիններով հագեցած այդ կոնֆետները մարդուն կպարգևեն արտաքին և ներքին գեղեցկություն։ Պարզվում է սակայն, որ շատ ծնողներ դեմ են, որ իրենց երախաները գնեն այդ կոնֆետները, քանի որ, նրանց կարծիքով, քաղցրավենիքը պետք է ուրախություն բերի, այլ ոչ թե ընկալվի իբրև դեղամիջոց։










