Ով առաջինն է գոլ խփում, նա էլ հաղթում է. գիտնականներ
Անգլիացի գիտնականները երկարամյա ուսումնասիրությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ ետխաղյա 11 մետրանոցների ժամանակ այն թիմն առավելություն ունի, ով առաջինն է սկսում հարվածել:
Լոնդոնի տնտեսության և քաղաքականության դպրոցի գիտնականներն ուսումնասիրել են 30 տարվա՝ 1970-2000թթ., ֆուտբոլային խաղերը: Նրանք պարզել են, որ այն թիմերը, որոնք առաջինն են սկսել իրացնել 11 մետրանոցները, 60 տոկոսով հաղթել են: Նրանց մրցակիցներն «ուշացածի» հոգեբանական սինդրոմ են ունեցել:
Անգլիացի մասնագետներն առաջարկում են թենիսի տարբերակով աշխատել, երբ խաղացողները հերթով երկու փոխանցման հնարավորություն են ստանում:










