Բեռլինի դպրոցներում աշակերտներին ծանոթացնում են սիրո ոչ ավանդական ձևերին
Բեռլինի դպրոցներում մեկնարկել է «90 րոպե սեռական բազմազանության մասին» ծրագիրը, որի նպատակը դեռահասներին սիրո ոչ ավանդական ձևերին ծանոթացնելն է։ Այս մասին հայտնում է DW-World–ը՝ նշելով, որ այդ դասընթացի լսարանը բարձր դասարանցիներն են, որոնց թվում մեծամասնություն են կազմում ներգաղթյալների երեխաները։
«90 րոպե սեռական բազմազանության մասին» դասընթացի մեթոդիկան մշակվել է Բեռլինի և Բրանդենբուրգի սեռական փոքրամասնությունների միության կողմից և արժանացել է բեռլինյան Սենատի հավանությանը, որը նաև ֆինանսական աջակցություն է ցուցուբերել՝ դպրոցներում էթիկայի դասաժամի շրջանակում նման պարապմունքներ կազմակերպելու համար։
DW-World-ը նշում է, որ Բեռլինի քաղաքագլուխ Կլաուս Վովերայթը հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։
Ինչպես պատմում է Էթիկայի ուսուցչուհի Քրիստինե Թեսքեն, երեխաների հետ այս թեմայով խոսել իրեն լիովին հաջողվում է շնորհիվ բովանդակային գրքույկի, որում, օրինակ, կարելի է գտնել դեռահասներ Կայի և Մուրատի միջև երկխոսություն, որի ընթացքում պարզվում է, որ տղաների ընդհանուր ծանոթը գեյ է. վերջինը դուր է գալիս Մուրատին, և տղան փորձում է խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։
Տեքստն ընթերցելուց հետո դասարանում քննարկում է սկսվում։ Աշակերտները հայտնում են իրենց տեսակետները՝ ուշադիր լսելով միմյանց։
Ուսուցչուհին դասի ժամանակ ցույց է տալիս պաստառներ, որոնց վրա պատկերված են համբուրվող դեռահասներ. աղջիկը տղայի, տղան տղայի և աղջիկը աղջկա հետ։










