Twitter-ը գնահատվել է 3,7 մլրդ դոլար
Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամը 200 մլն դոլար է ներդրել Twitter-ում, ինչի արդյունքում միկրոբլոգային ծառայությունը գնահատվել է $3,7 մլրդ: 2009թ. Twitter-ը գնահատվում էր ընդամենը $1 մլրդ: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Twitter-ը գործարկվել է 2006թ.: 2009-ի սեպտեմբերին, երբ ծառայությունը գրանցեց 25 մլն օգտատեր, ստացավ 100 մլն դոլարի ներդրումներ: Իսկ այժմ Twitter-ում գրանցված է ավելի քան 170մլն օգտատեր, իսկ ընկերության անշխատակիցների թիվը հասել է 350-ի` նախորդ տարվա 130-ի համեմատ:
Bloomberg-ի փոխանցմամբ` կատարված ներդրումները կուղղվեն բիզնեսի հետագա զարգացմանն ու աշխատակիցների թվի ընդլայնմանը: Սպասվում է, որ 2010թ. Twitter-ի գովազդային եկամուտը կկազմի $50 մլն:










