Google Maps-ի նորացված տարբերակը պատկերում է շենքերի եռաչափ մոդելները
Թողարկել է Google Maps ծրագրի նորացված տարբերակը, որը կարողանում է պատկերել շենքերի եռաչափ մոդելները։ Այս նոր ֆունկցիան հասանելի է տարբեր երկրների ավելի քան 100 քաղաքի քարտեզների համար։
Հինգշաբթի այս նոր տարբերակն արդեն իսկ հնարավոր էր անվճար ներբեռնել Android Market օնլայն կատալոգում։ Ծրագիրն աշխատում է Android 1.6 –ի ОС տարբերակի սմարթֆոնների վրա, սակայն նրա հիմնական նոր հնարավորութունները գործում են միայն Android 2.0 և ավելի բարձր մոդելների վրա։
Առավել նշանակալից նորարարություններ են համարվում 3D քարտեզները և ծրագրով օֆլայն ռեժիմով՝ այսինքն առանց ինտերնետին միանալու, աշխատելու հնարավորությունը։
Երկու մատների տարբեր շարժումների օգնությամբ հնարավոր է շրջել, թեքել և մեծացնել լայնածավալ քարտեզները։ Նոր տարբերակում հասանելի է նաև կողմնացույցի ռեժիմը. աջ կողմի վերևի հատվածում գտնվող հատուկ կոճակը սեղմելու դեպքում եռաչափ քարտեզը կսկսի շրջվել և ճիշտ դիրք կզբաղեցնի։
Նորարություն է նաև օֆլայն ռեժիմով աշխատելը, երբ արդեն իսկ դիտված քարտեզները կարելի է առանց ինտերնետին միանալու կրկին անգամ բացել շտեմից։ Կապն ընդհատվելու դեպքում՝ ծրագիրը կշարունակի իր աշխատանքը և շարժման ժամանակ ձայնային հուշվածքները։
Google Maps 5-ը բեռնում է ոչ թե քարտեզի հատվածների պատրաստ պատկերները, այլև այդ պատկերները մաթեմատիկորեն նկարագրող վեկտորային տվյալները։ Այդ ինֆորմացիայի հիման վրա, ծրագիրն ինքնուրույն է «կառուցում» անհրաժեշտ տարածքի քարտեզը՝օգտագործելով սարքի հաշվիչ ռեսուրսները։ Դա ոչ միայն արագացնում է քարտեզի բեռնման գործընթացը, այլ նաև հնարավորություն է տալիս, որպեսզի ծրագիրն աշխատի օֆլայն ռեժիմով. քաղաքի քարտեզի մասին անհրաժեշտ տվյալները նախապես կարող է բեռնված լինել հեռախոսի հիշողության մեջ։
Ինֆորմացիան, որը թույլ է տալիս ստեղծել շենքերի եռաչափ մոդելները, հավաքվում է Street View ծառայության համար նկարներ լուսանկարելու ընթացքում։ Եռաչափ տվյալներ ստանալու համար օգտագործվում է լազերային սարքավորում, որը կատարում է շենքերի ու դրանց միջև հեռավորությունների ճշգրիտ չափումները։










