Google-ն ու Հարվարդը նոր գիտություն են ներկայացրել
Google-ի և Հարվարդի համալսարանից Ժան Բատիստ Միշելի և Էրեզ Լիբերման Էյդենի հերթական ստեղծագործությունը կոչված է պատասխանել մշակութաբանական հարցերին։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։
Բրիտանական Guardian–ը գրում է, որ տվյալների նոր բազան պարունակելու է 5 մլն միավոր տեղեկություն՝ գրքեր, գիտական աշխատություններ, ռեֆերատներ, ուսումնասիրությունների արդյունքներ և այլն, ինչպես նաև գիտություն, որը կզբաղվի հումանիտար և սոցիալական գիտությունների մշակմամբ և վերլուծությամբ։
Նոր այդ գործիքը կապահովի մատչումը երբևէ տպագրված գրքերի 4 տոկոսի նկատմամբ։ Տեքստերի մեծ մասը՝ 72%, գրված են անգլերենով։ Կլինեն նաև ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, չինարեն, ռուսերեն և եբրայերեն տեքստեր։










