Նռան հյութը նպաստում է նիհարելուն

18:42 • 18.12.10

Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նռան հյութը նպաստում է որովայնի հատվածում ավելորդ քաշի նվազմանը։

Գիտնականները փորձ են կատարել թե տղամարդկանց և թե կանանց մասնակցությամբ, որոնց որովայնի հատվածում առկա է ճարպային կուտակում։

Ամեն օր փորձի մասնակիցներին անհրաժեշտ էր խմել 0,5 լիտր նռան հյութ։ Մեկ ամիս հետո մասնագետները չափել են մասնակիցների իրանը և տեսել, որ կամավորների կեսի մոտ որովայնի հատվածում ճարպերի կուտակումը զգալիորեն նվազել է։

Փորձագետներն այս հանգամանքը պայմանավորում են նրանով, որ հյութը նվազեցրել է արյան մեջ առկա ճարպաթթուների պարունակությունը։ Գիտնականները կարծում են, որ նռան հյութը ոչ միայն նպաստում է նիհարելուն այլ նաև պաշտպանում է սիրտը՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպես նաև դրական է ազդում երիկամների աշխատանքի վրա։

Նռան հյութը նպաստում է նիհարելուն