Վաղը Երկրի՝ վերջին 456 տարվա ամենամութ օրն է
2010 թ. դեկտեմբերի 21–ը կլինի եզակի օր։ Հենց վաղը երեք իրադարձություն է սպասվում՝ ձմեռային արևադարձ, լուսնի ամբողջական խավարում և լիալուսին։ Ի դեպ, խավարումները տեղի են ունենում լիալուսնի ժամանակ, սակայն շատ հազվադեպ են տեղի ունենում այն օրը, երբ լուսապայծառ փուլն առավել քիչ տևական է։ Այս մասին հայտնում է 7d.org.ua–ը։ Վերջին անգամ, նման երևույթ նկատվել է 456 տարի առաջ։ Այս տարվա Լուսնի միակ խավարումը կտևի 3 ժամ և 28 րոպե և առավել շատ տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածում, ինչպես նաև Սկանդինավյան թերակղզու հյուսիսում։










