Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի կառուցմամբ հետաքրքրված են շատ ընկերություններ. Արմեն Մովսիսյան

18:34 • 21.12.10

Որպեսզի Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար ճիշտ ներդրողներ ընտրվեն, մարտին Հայաստանում կոնֆերանս կհրավիրվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ կոնֆերանսին կմասնակցեն և սարքավորումներ արտադրող, և ներդրումներ կատարող ընկերությունները։

«Նրանց կներկացավի մեր էներգաբլոկը, և կընտրենք մեր վերջնական ներդրողներին»,- ասաց նախարարը։ Ըստ նրա՝ նոր էներգաբլոկի կառուցմամբ այսօր հետաքրքրված են շատ ընկերություններ։

Նշենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով ռուսական կողմը նույնպես մասնակցություն կունենա նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս տարի Հայաստանից էլեկտրաէներգիա է արտահանվել Իրան, փոքր քանակությամբ՝ նաև Վրաստան։

Ըստ Մովսիսյանի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջում։

Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի կառուցմամբ հետաքրքրված են շատ ընկերություններ. Արմեն Մովսիսյան