Հնդկաստանը կօգնի Ռուսաստանին թվայնացնել մուլտֆիլմերը
RWS («Համաշխարհային ռուսական ստուդիաներ»), «Միավորված պետական կինոհավաքածու» և հնդկական Reliance Media Works Ltd ընկերությունների միջև համաձայնագիր է ստորագրվել՝ խորհրդային կինո- և անիմացիոն դասականների վերականգնման և դրանք թվային ֆորմատի վերածելու շուրջ։ Հենց այդ ընկերությունները արդեն վերականգնել են Ստանիսլավ Ռոստոցկիի «Կապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմը (1968թ.) և Վինի–Թուխի մասին Ֆյոդոր Խիտրուկի մուլտֆիլմերը։
«Մենք ուրախ ենք համագործակցել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին է Reliance Media Works–ը, որը ունի սարքավորումներ, ծրագրային ապահովվածություն և սեփական տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ռուսական կինոժառանգության ռեստավրացմանը»,- նշել է RWS–ի նախագահ Յուրի Սապրոնովը։
Reliance ստուդիան մասնակցել է այնպիսի մասշտաբային նախագծերի աշխատանքնրին, ինչպիսիք են «Ավատար», «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերը, ինչպես նաև իրականացրել է «Կնքահայրը», «Աստղային պատերազմներ» և մի շարք այլ ֆիլմերի թվայնացումը։










