Chrome օգտագործողները բացել են 1 մլն դոլար «արժողությամբ» պատուհաններ

12:22 • 24.12.10

Դեկտեմբերի 15-19 Google ընկերությունը հայտարարել էր բարեգործական ինովացիոն ակցիայի մասին, որի մասնակիցները, Chrome բրաուզերում շատ պատուհաններ բացելով, օգնել են հավաքել 1 միլիոն դոլար: 5 օրվա ընթացքում Chrome-ում բացվել է 60 մլն պատուհան (թաբեր):

Ակցիային մասնակցելու համար օգտագործողները պետք է վեբ-բրաուզերում տեղադրեին Chrome for a Cause ընդլայնումը, որը հաշվում է բաց թաբերի թիվը: Այնուհետև օգտագործողներին հնարավորություն էր տրվում ընտրել 5 բարեգործություններից մեկը: Google-ն իր հերթին խոստացել էր հաշվել թաբերն ու բարեգործությունների համար տրամադրել մինչև 1 մլն դոլար: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Google-ի պաշտոնական բլոգի փոխանցմամբ` 245 հազ. դոլար կնվիրաբերվի ծառատունկ կազմակերպելուն, 233 հազ. դոլար` զարգացող երկրներում մարդկանց մաքուր ջրով ապահովմանը, 112 հազ. դոլար՝ Լատինական Ամերիկայում կացարանների կառուցմանը, 267 հազ. դոլար` մենինգիտի դեմ պատվաստումներին և 142 հազ. դոլար` Ասիայում և Աֆրիկայում տեղի գրողների ստեղծագործությունների տպագրմանը:

Chrome օգտագործողները բացել են 1 մլն դոլար «արժողությամբ» պատուհաններ