Skype-ը վերադառնում է բնականոն աշխատանքի
Skype-ի ղեկավար Թոնի Բեյցը հայտարարել է, որ ծրագրի օգտագործողների մեծ մասն արդեն կարողանում է օգտվել Skype-ից: Այժմ ցանցում են մոտ 18 մլն օգտագործողներ, իսկ պիկ ժամերին սովորաբար օնլայն է 25 մլն մարդ: Արդեն կարգավորվել է ձայնային, տեքստային ու տեսազանգի աշխատանքը: Սակայն վիդեոկոնֆերանսի ֆունկցիան օգտագործելիս դեռևս նկատվում են խնդիրներ:
Ընկերության ղեկավարի խոսքով` այն օգտագործողներին, որոնց համար դեռ անհասանելի է Skype-ը, ընկերությունը կփոխհատուցի: Սակայն դեռ պարզ չէ` ինչպես: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։










