khodorkovsky.ru կայքը հարձակման է ենթարկվել

18:38 • 27.12.10

Միխայիլ Խոդորկովսկիի մամլո կենտրոնի khodorkovsky.ru կայքը այսօր առավոտյան ժամը 11։00–ից անհասանելի է դարձել կայքի այցելուների համար. ռեսուրսի ներկայացուցիչների տվյալներով՝ խափանման պատճառը DDoS հարձակումն է։

«Կայքի աշխատանքների աջակցությամբ զբաղվող մասնագետները մեզ հայտնել են, որ կայքը ենթարկվել է DDoS հարձակման, այդ պատճառով նրա աշխատանքը դադարեցվել է»,–«Ռիա նովոստիին» հայտնել է Խոդորկովսկիի մամլո կենտրոնի աշխատակիցը, որը հրաժարվել է հստակեցնել, թե որ ընկերությունն է իրականացնում khodorkovsky.ru կայքի հոսթինգը։

Բոլորին հասանելի տեխնիկական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ սերվերը, որում տեղակայված է khodorkovsky.ru կայքը, գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։

Ներկա պահին կայքի մատչումը դժվար է, բայց՝ հնարավոր։
 

khodorkovsky.ru կայքը հարձակման է ենթարկվել