Ամերիկացին փորձել է ռեստորան թալանել iPhone–ի օգնությամբ

21:26 • 27.12.10

iPhone սմարթֆոնով «զինված» ամերիկացին փորձել է թալանել Քոննեքթիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հնդկական ռեստորանը։

Ինչպես հաղորդում է Examiner–ը, 20–ամյա Ջերոմ Թեյլորը փորձել է սմարթֆոնը օգտագործել որպես զենք և տպավորություն ստեղծել, թե իր ձեռքին փոքր ատրճանակ կա։

Սակայն նրա կողմից ծրագրված թալանը չի հաջովել։ Հաստատության աշխատակիցները չեն վախեցել նրանից և զինվել են դանակներով՝ հանցագործին դիմադրություն ցույց տալու համար։ Սակայն վերջինս հենց ինքն է հանձնվել և ռեստորանի աշխատակիցներին խոստովանել, որ իրականում իր ձեռքում ոչ թե ատրճանակ է, այլ սմարթֆոն։ Թեյլորը նաև հայտարարել է, որ դիմել է հանցագործության, քանի որ չի կարողանում կերակրել իր երեխային։

Ռետորանի ներկայացուցիչները թույլ են տվել երիտասարդին հանգիստ լքել շենքը։ Սակայն դեպքի վայր հասած ոստիկանությունը, այնուամենայնիվ, ձերբակալել է Թեյլորին։ Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել գողություն կատարելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նյու Յորքում մի մարդ ծաղկեփնջով ու երկտողով բանկ էր թալանել։
 

Ամերիկացին փորձել է ռեստորան թալանել iPhone–ի օգնությամբ