Եգիպտոսում շնաձկներին կվանեն էլեկտրամագնիսսական վահաններով
Իտալական SharkShied ընկերությունը Եգիպտոսի իշխանություններին առաջարկել է ափերին էլեկտրամագնիսական էկրաններ տեղադրել՝ զբոսաշրջիկներին շնաձկներից պաշտպանելու համար։
Ինչպես հայտնում են եգիպտական լրատվամիջոցները՝ վկայակոչելով զբոսաշրջային ընկերություններից մեկի ներկայացուցիչներին, այդօրինակ էկրանների տեղադրման գաղափարը քննարկվել է վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ Շարմ էլ Շեյխում կազմակերպված համագումարի ժամանակ։
Հաղորդվում է, որ Շարմ էլ Շեյխի իշխանությունները շահագրգռված են SharkShield–ի առաջարկով։
Իտալացիների խոսքերով՝ այդ վահանը չի խոչընդոտում նավերի ընթացքին, վտանգ չի ներկայացնում լողացողների համար, միևնույն ժամանակ՝ արդյունավետ կերպով պաշտպանում է բազմաթիվ և բազմապիսի ծովային բնակիչներից։
Էկրանը գիշատչի վրա ներազդում է էլեկտրամագնիսական ճառագայթմամբ, ինչից նա անհարմարություն է զգում ու նահանջում է։
Ինչպես հայտնում է Утро.ру–ն, այս մեթոդը նաև լիովին անվտանգ է շրջակա միջավայրի համար։
Նշենք, որ նման էկրաններ արդեն գործում են ՀԱՀ–ի և Ավստրալիայի լողափերում։ Ենթադրվում է, որ էլեկտրամագնիսական վահանը մոտ ժամանակներս կփորձարկվի նաև Կարմիր ծովում։










