Իսրայելում հայտնաբերվել է Homo sapiens-ի մոտ 400 հազար տարվա ատամ
Հնագետները Իսրայելում պեղումների ժամանակ սենսացիոն բացահայտում են արել. նրանք հայտնաբերել են Բանական մարդու (Homo sapiens) ատամ, որը մոտ 400 հազար տարեկան է։
Մինչև օրս գիտությունն ապացուցել էր, որ մարդու ամենահին նախնին՝ Homo sapiens-ը, հայտնվել է Աֆրիկայում 200 հազար տարի առաջ, սակայն նոր բացահայտումը կարող է արմատապես փոխել գիտնականների տեսակետը մարդու էվոլյուցիայի հարցի վերաբերյալ։
Ատամը գտել են Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող մի քարանձավում կարատված պեղումների ժամանակ։ Ճիշտ է, մասնագետները նշում են, որ մեկ ատամով անհնար է անցկացնել հավաստի քննություն, և անհրաժեշտ է գտնել գանգի գոնե ինչ-որ մասեր։
Քարանձավը, որում գտել են ատամը, հայտնաբերվել է 10 տարի առաջ, իսկ պեղումներն այնտեղ սկսվել են 2004 թվականին։










