Հաքերները կոտրել են ChronoPay վճարային համակարգի կայքը

11:31 • 29.12.10

Հաքերները երեկ կոտրել են ռուսալեզու ChronoPay վճարային համակարգի կայքը։ Ցանցում հայտնվել է հաճախորդների անձնական տվյալների, այդ թվում՝ բանկային քարտերի համարների առևանգման մասին տեղեկություն։ Միջազգային պրոցեսինգային ընկերության կայքում հաճախորդներին խորհուրդ են տվել կապվել իրենց բանկի հետ և արգելափակել քարտը։

Ավելի ուշ կայքը դադարել է աշխատել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», ընկերության կոմերցիոն գծով փոխնախագահ Դմիտրի Շմակովը հայտարարել է, որ ChronoPay-ի հաճախորդների անձնական տվյալների գողության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ խոսքը ոչ թե տվյալների բազան կոտրելու, այլ «դոմենի տեղափոխման» մասին է, որի հետևանքով չարամիտները ստացել են կայքի պարունակության վերահսկողություն։ Փորձագետները կարծում են, որ հաքերները կայքում հայտարարություն են տեղադրել ընկերության հեղինակությանը վնասելու նպատակով։
 

Հաքերները կոտրել են ChronoPay վճարային համակարգի կայքը