Հոլիվուդի դերասանները արբանյակով կհետևեն Սուդանին

10:48 • 29.12.10

Մի խումբ հոլիվուդյան դերասաններ, այդ թվում Ջորջ Քլունին, կազմակերպել են Հյուսիսային և Հարավային Սուդանի սահմանն արբանյակով հետևելու նախագիծ։

Նախագծի նպատակն է հետևել այդ տարածաշրջանում բռնության օջախներին և փախստականների զանգվածային տեղափոխումներին։

Արբանյակի ֆիքսած նկարները կուսումնասիրվեն ՄԱԿ–ի և այլ կազմակերպություների փորձագետների կողմից։ Արդյունքները կհրապարակվեն համացանցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջորջ Քլունին համաձայնել էր վարել երկրաշարժից տուժած Հաիթիի բնակիչների համար օգնության միջոցներ հավաքելու հեռուստամարաթոնը։

Բարեգործական ակցիայի ժամանակ հավաքվել էր ավելի քան 57 միլիոն դոլար։
 

Հոլիվուդի դերասանները արբանյակով կհետևեն Սուդանին