Եվրոպայում բջջայինները կունենան լիցքավորման ընդհանուր սարք
Բոլոր առաջատար բջջային հեռախոս արտադրողների արտադրանքները ունիվերսալ լիցքավորման սարքով կարող են հայտնվել Եվրոպայում արդեն 2011-ին, հուսով է Եվրոպական հանձնաժողովը։
2009թ. հունիսին Nokia, Motorola Mobility, Apple, Samsung, Sony Ericsson և մի շարք այլ ընկերություններ համաձայնեցին երկու տարվա ընթացքում ստանդարտացնել իրենց բջջային հեռախոսները մեկ ընդհանուր «լիցքով»։
Որոշում կայացվեց, որ լիցքավորման սարքերը կօգտագործեն micro-USB ստանդարտի մալուխ։
Այս տարվա փետրվարին ԵՄ արդյունաբերության հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհոգենը նաև հայտնեց, որ եթե առաջիկայում բոլոր բջջայինների համար չստեղծվի ընդհանուր լիցքավորման սարք, հեռախոս արտադրողների նկատմամբ կարող են ձեռնարկվել խիստ միջոցներ։










