Skype–ի ներկայացուցիչները հայտնել են անջատման իրական պատճառը
Skype IP հեռախոսային ծառայութան ներկայացուցիչները հայտարարել են, որ համակարգի աշխատանքում անջատման պատճառը եղել են ծրագրային ապահովության հետ կապված խնդիրները, հաղորդում է Associated Press–ը դեկտեմբերի 29-ին։
Իր բլոգում Skype–ի մամուլի հետ կապի ներկյացուցիչը ճշտել է, որ անջատման պատճառը ծառայության աշխատանքներում եղել են ծրագրային ապահովության հետ կապված խնդիրները այն համակարգիչների հետ, որոնց վրա տեղադրված է Windows օպերացիոն համակարգը։
Ինչպես հայտնի է դարձել, սկզբնապես ծանրաբեռնվածությանը չեն դիմացել մի քանի սերվերներ, որոնք պատասխանատու են օֆֆլայն –օգտագործողներին հաղորդագրություն ուղարկելու համար։ Արդյունքում որոշ համակարգիչներ ուշացումով էին հաղորդագրություն ստանում այդ սերվերներից, իսկ Windows–ի հին տարբերակը սխալ էր մշակում պատասխան ազդանշանը, որն էլ պատճառ է դարձել օգտագործողների 20%–ի մոտ Skype–ի անջատմանը ։
Աշխատանքը դադարեցրած համակարգիչների թվում կային այսպես կոչված հանգույցային համակարգիչներ։ Հենց դրանք էլ օգտագործվում են բաժանորդների ավտորիզացման համար։ Այն հանգույցայինհամակարգիչները , որոնք նորմալ աշխատում էին, չեն կարողացել դիմանալ բարձր ծանրաբեռնվածությանը։
Նման անջատումները կանխելու համար ապագայում ծրագրի մշակողները առաջին հերթին ուղղել են Skype–ի 5–րդ տարբերակում եղած սխալները, այս շաբաթվա ընթացքում անհրաժեշտ նորացումները հասանելի կլինեն օգտագործողներին։
Բացի այդ ընկերությունը նախատեսում է օպտիմալացնել ավտոմատացվաց նորացումների տարբերակների համակարգը, ինչպես նաև նորացումների տեստավորման գործընթացները։
Վերջապես, Skype–ը մտադիր է ընդլայնել համակարգում ներդրման ծրագիրը , որը ապահովում է ծրագրի կայուն աշխատանքը։
Հիշեցնենք, Skype–ի տեխնիկական խնդիրները առաջացել էին դեկտեմվերի 22-ին՝ չորեքշաբթի օրը։ Արդյունքում բաժանորդների մի մասը զրկվել էր ծառայությանը միանալու հնարավորությունից։
Ընկերության ներքին տվյալներով 2010թ. ամառվա դրությամբ ամսական Skype–ից օգտվողների թիվը հասնում է 124 միլիոնի, իսկ ամբողջ համակարգում գրանցված է 560 միլիոն օգտագործող։










