Facebook-ը գնահատվել է 50 մլրդ դոլար

22:26 • 03.01.11

Ամերիկյան Facebook սոցիալական ցանցը ներգրավել է ներդրումային Goldman Sachs բանկի և ռուսական Digital Sky Technologies (DST) ընկերության միջոցները, ինչը փորձագետներին թույլ է տալիս կայքի ընդհանուր արժեքը գնահատել ռեկորդային 50 մլրդ դոլար:
New York Times թերթը փոխանցում է, որ Goldman Sachs-ը Facebook-ում ներդրել է 450 մլն դոլար, իսկ DST-ը` ևս 50 մլն դոլար:

Պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրում է, որ այժմ սոցիալական ցանցն արժե 50 մլրդ դոլար, այսինքն` ավելի շատ, քան eBay աճուրդային կայքն ու Time Warner ընկերությունը:

Դրա հետ մեկտեղ, Goldman Sachs-ի կողմից Facebook-ի նկատմամբ հետաքրքրությունն ստիպում է ենթադրել, որ սոցիալական ցանցն իր բաժնետոմսերով կարող է դուրս գալ ֆոնդային շուկա:

Միևնույն ժամանակ New York Times-ը գրում է, որ Facebook-ը ներդրումներն օգտագործում է նոր արտադրանքի մշակման, հնարավոր է` նոր բաժնետոմսերի ձեռքբերման համար:

Բացի այդ, Facebook-ի աշխատակիցները և նրա ներկա բաժնետերերը կարող են շահավետ վաճառել իրենց բաժնետոմսերը:
 

Facebook-ը գնահատվել է 50 մլրդ դոլար