Microsoft-ը ներկայացրել է Windows-ի աշխատանքը բջջայինների հիշողության քարտի վրա

17:36 • 06.01.11

Ամերիկյան համակարգչային հսկա Microsoft-ը ցուցադրել է, թե ինչպես է Windows օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակն աշխատում հիշողության քարտերի վրա, որոնք սովորաբար օգտագործվում են բջջային հեռախոսների արտադրության մեջ։

Լաս-Վեգասում սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ի Windows բաժնի նախագահ Սթիվեն Սինոֆսկին ցույց է տվել, թե ինչպես է օպերացիոն համակարգն աշխատում երեք պրոցեսորների վրա, որոնք պատրաստված են բրիտանական Arm ընկերության արտադրության հիշողության քարտերի գործածմամբ։

Arm-ը հիշողության քարտեր է արտադրում ժամանակակից բջջային հեռախոսների մոտ 80 %-ի, այդ թվում` Apple ընկերության iPhone-ի համար։
Windows-ի՝ բջջային հեռախոսների հիշողության քարտերի վրա աշխատելու ցուցադրությունը կարևոր է, քանի որ մինչ այժմ օպերացիոն համակարգը ամուր կապված էր Intel ընկերության պրոցեսորների հետ։

Ա յժմ Microsoft-ը ոչ միայն փորձում է ապահովել Windows-ի աշխատանքը հիշողության քարտերի վրա, այլև հասել է Arm-ի պրոցեսորների համատեղելիությանը այնպիսի հավելվածների հետ, ինչպիսիք են Word-ը, Power Point-ը и Internet Explorer-ը։
Սինոֆսկու խոսքերով` ամերիկյան համակարգչային հսկան հասնում է նրան, որ օգտատերերն այլևս կարիք չեն ունենա բջջային սարքերի վրա աշխատելու ժամանակ զոհաբերել բոլոր հավելվածների ամբողջական գործառնությունը։

Բացի այդ, Microsoft-ում հույս ունեն, որ Arm-ի հիշողության քարտերը հնարավորություն կտան կրճատել այդպիսի սարքերի էլեկտրասպառումը և զգալիորեն երկարացնել դրա մարտկոցների աշխատանքի ժամկետը։

Այժմ շուկայում արդեն առկա է օպերացիոն համակարգի բջջային տարբերակը` Windows Phone 7 անվանմամբ, որն աշխատում է Arm արտադրության հիշողության քարտերի վրա։

Սակայն Սինոֆսկին նշել է, որ այն հաշվարկված է դյուրակիր սարքերի համար, իսկ ամբողջական տարբերակը կաշխատի առավել հզոր համակարգերի վրա, ինչպիսիք են պլանշետային համակարգիչները և նեթբուքերը։

Սինոֆսկին հրաժարվել է հայտնել, թե օպերացիոն համակարգի կոնկրետ որ տարբերակն է տեղադրված ցուցադրական սարքերում։
Նա միայն ասել է, որ «դա Windows-ի նոր սերունդն է», և շատերն այն դիտում են որպես Windows 8-ի ակնարկ՝ ծրագիր, որը պետք է դուրս գար 2012թ.-ին։

Միաժամանակ Windows-ի ղեկավարը շրջանցել է այն հարցը, թե երբ է շուկայում հայտնվելու Arm հիշողության քարտի վրա հիմնված օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակը։
«Հիշողության քարտի աշխատանքներն արդեն ավարտվել են, այնպես որ այժմ մենք բանակցություններ ենք սկսել մեր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչ սարքեր կարող ենք արտադրել»,- նշել է Սինոֆսկին։

Ակնկալվում է, որ Լաս-Վեգասի ցուցահանդեսում ելույթ կունենա նաև Microsoft-ի նախագահ Սթիվ Բալմերը, որը կարող է ավելի շատ տեղեկություն հաղորդել Arm հիշողության քարտերի հետ կապված ընկերության ծրագրերի մասին։

Microsoft-ը ներկայացրել է Windows-ի աշխատանքը բջջայինների հիշողության քարտի վրա