Թռչունների զանգվածային ոչնչացում` այս անգամ Շվեդիայում

18:07 • 06.01.11

Շվեդական քաղաքներից մեկի փողոցներում հայտնաբերվել են տասնյակ սատկած թռչուններ։ Դեպքը պատահել է ամերիկյան Արկանզաս նահանգում գետնինլ հազարավոր սև տրուպիալներ թափվելուց մի քանի օր անց:

Շվեդական ոստիկանությունը հաստատել է, որ Ֆալչեպինգ քաղաքում սատկել է 50-100 ճայ։ Դրանցից մի քանիսը սատկել է ավտոմեքենաների հետ բախման հետևանքով, բայց մեծ մասը տեսանելի որևէ վնասվածք չի ունեցել։

Անասնաբուժական ծառայությունների աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ թռչունների զանգվածային ոչնչացումը բավականին հազվադեպ երևույթ է, սակայն դրա համար կարող է լինել մի քանի բացատրություն՝ սկսած հիվանդությունից մինչև թունավորում։

Շվեդական Aftonbladet թերթը մեջբերում է տեղի բնակիչներից մեկին, որի խոսքերով` երեքշաբթի երեկոյան տուն վերադառնալիս ճանապարհին նկատել է «հարյուրավոր սատկած թռչուններ»։

Գիտնականների կարծիքով` ԱՄՆ-ում դեպքի պատճառ կարող էր լինել հրավառությունը։
Սակայն շվեդական Ֆալչեպինգ քաղաքում հրավառության կամ ուժեղ քամու մասին որևէ հաղորդագրություն չի եղել։

Թռչունների զանգվածային ոչնչացում` այս անգամ Շվեդիայում