Թռչնաբանները նշել են թռչունների զանգվածային անկման պատճառը

13:11 • 10.01.11

Իտալացի թռչնաբանները երկրի հյուսիսում գտնվող Ֆաենցա քաղաքում թռչունների զանգվածային անկման առնչությամբ նոր վարկած են առաջ քաշել։

Իտալիայի հյուսիսում շաբաթ մոտ 800 սատկած տատրակ էր հայտնաբերվել։ Սկզբում տեղի գիտնականները ենթադրել էին, թե թռչունների անկման պատճառ կարող են լինել թունաքիմիկատները։ Իրենց ենթադրության մեջ գիտնականները հենվել էին այն փաստի վրա, որ այդ թռչունները հայտնաբերվել էին քիմիական կոմբինատից ոչ հետու գտնվող ճանապարհի երկայնքով։ Ընդ որում, մասնագետները չէին բացառել որևէ վարակիչ հիվանդության տարածվելու տարբերակը։

Այժմ, սակայն, կարծիք կա, որ թռչունների անկման պատճառ է հանդիսացել ստամոքսի սովորական, սակայն զանգվածային անմարսողությունը. թռչունները չափից շատ էին կերել Տամպերի ընկերությանը պատկանող ձիթապտղի ֆաբրիկայի մերձակայքում գտնվող պահեստային հարթակներում եղած արևածաղկի սերմերի մշակումից ստացված մնացորդները։

Ինչպես լրագրողներին հայտնել է Լոմբարդիա և Էմիլիա Ռոմանիա շրջանների կենդաննիների նախապահպանության ինստիտուտի գիտաշխատողը, թռչունների մարմիններում հայտնաբերվել է քուսպի մեծ քանակություն։

Մասնագետը նաև նշել է, որ տատրակները, ի տարբերություն այդ շրջանում գտնվող այլ թռչունների, ինչպես, օրինակ, աղավնիների և որորների, ի վիճակի չեն վերահսկել սննդի նկատմամբ իրենց պահանջը։ Ուսումնասիրության պաշտոնական տվյալները կհրապարկվեն այսօր ավելի ուշ։

Նշենք, որ թռչունների զանգվածային անկման դեպքեր 2011թ. սկզբից գրանցվել են նաև ԱՄՆ–ում, Կանադայում, Շվեդիայում։ Կարծիք կա, որ այդ թռչունները վախեցել են տոնական հրավառություններից։

Թռչնաբանները նշել են թռչունների զանգվածային անկման պատճառը