Ըստ բրիտանացի գիտնականների՝ 100-ից ավելի արտաերկրային քաղաքակրթություններ կան
Համաշխարհային հանրությունը պետք է պատրաստվի արտաերկրային քաղաքակրթությունների հետ հանդիպմանը, ասվում է Մեծ Բրիտանիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարությունում, որտեղ ամփոփված են Տիեզերքում կյանքի գոյության հարցերին նվիրված հետազոտության արդյունքները։
«Ելնելով Դրեյկի հանրահայտ բանաձևից, որի համաձայն կարելի է որոշել գալակտիկայում քաղաքակրթությունների քանակը և նրանց հետ հաղորդակցություն հաստատել, մենք կարող ենք պնդել, որ յուրաքանչյուր առանձին պահի գոյություն ունի 10–100 արտաերկրային քաղաքակրթություն,–հայտնել է զեկույցի հեղինակներից մեկը՝ շոտլանդական Սենտ–Էնդրյու համալսարանի պրոֆեսոր Մարտին Դոմինիկը,–սա ամենապահպանողական գնահատականն է. իրականում կյանքի բանական ձևերը զգալիորեն շատ են»։
Կալիֆոռնիայի Santa Cruz համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ֆրենկ Դոնալդ Դրեյկի բանաձևը մշակվել է 1960–ին։ Այժմ բրիտանացի ակադեմիկոսները առաջարկում են ՄԱԿ կառույցներում ստեղծել հատուկ գործակալություն, որը կզբաղվի արտաերկրային քաղաքակրթությունների հետ սպասվող հանդիպման հարցերով, իսկ պրոֆեսոր Դոմինիկը նաև կոչ է արել չխուսափել այլմոլորակայիններից, քանի որ «այլընտրանքային աշխարհներն իրենց մեջ չեն կրում վտանգ, որոնք այդքան գույնզգույն նկարագրվում են ֆանտաստիկ գրականությունում», հայտնում է ИТАР-ТАСС–ը։










