Վրաստանում կովը միանգամից 3 հորթ է ծնել

19:03 • 10.01.11

Վրաստանի Չխորոցկույի շրջանի Լեսինչինե գյուղում կարմիր մեգրելյան տեսակի կովը միանգամից երեք հորթ է ծնել։ Այս մասին Trend–ին հայտնել է վրացական համաշխարհային ձեռքբերումների և ճանապարհորդության միության նախագահ Գվաջի Մանիան։
Հորթերից 3–ը էգ են, մեկը՝ որձ։ Դրանցից յուրաքանչյուրը ծնվել է 8-9 կգ քաշով։

«Այս փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտնականների և մասնագետների մոտ, քանի որ 2400 տարվա ընթացքում, այսինքն Արիստոտելի ժամանակներից սկսած, գիտական գրականության մեջ նմանատիպ դեպք չի գրանցվել»,– ասել է Մանիան։
Մասնագետների խոսքերով՝ կովերը ծնում են ամենաշատը երկու հորթ, ուստի 3–ի ծնվելը մեծ իրադարձություն է ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Գիտնականները ցանկանում են պարզել նորածինների ժառանգական և ֆինոտիպ ցուցիչները, ուստի խորհուրդ են տալիս տերերին մեծացնել հորթերին և թույլ տալ գիտնականներին պարբերաբար հետևել նրանց։

Նրանց խոսքերով այդ կովի տեսակը էնդեմիկ է, ուստի պահանջում է հատուկ ուշադրություն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ևս Վրաստանում արտասովոր դեպք էր գրանցվել. այս անգամ կովը երեքգլխանի հորթ էր ծնել։
 

Վրաստանում կովը միանգամից 3 հորթ է ծնել