Հունական մամուլ. Հույն գիտնականները գաղթում են Թուրքիա
Հունաստանում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի գիտնականներն ու համալսարանի դասախոսներն սկսել են գաղթել Թուրքիա։ Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը՝ վկայակոչելով Աթենքում լույս տեսնող Kathimerini պարբերականը։
«Թուրքիայում հույն գաղթականն արդեն իրողություն է։ Հիասթափվելով Հունաստանում աշխատանքային պայմաններից՝ համալսարանի դասախոսներն ու հետազոտողներն իրենց կարիերան շարունակելու համար մեկնում են Թուրքիա, մի երկիր, որը մինչև այս պահը դիտում ենք որպես ռազմական սպառնալիք»,– գրում է Kathimerini պարբերականը։










