ԱՄՆ-ում երեխաները կարող են iPhone-ով նամակ ուղարկել Սանտա Կլաուսին

17:50 • 10.01.11

Kima Labs ընկերությունը Barcode Hero բջջային ներդիրի համար նորույթ է թողարկել, որի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան Սանտա Կլաուսին ուղարկել նվերների ցուցակներ, որոնք նրանք ակնկալում են ստանալ Ծննդյան տոներին, հայտնում է Корреспондент–ը։

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրությունում, Apple ընկերության արտադրանքների՝ iPhone–ի և iPod Touch–ի, ինչպես նաև Android հարթակի համար ստեղծված Barcode Hero անվճար ներդիրը հնարավորություն է տալիս տեսածրել ապրանքների գծանիշ ծածկագրերը՝ տարբեր խանութներում հետագայում դրանց գները համեմատելու, ինչպես նաև որակը քննարկելու համար։
Ընկերությունում պարզաբանում են, որ օգտագործելով նորույթը՝ երեխաները կկարողանան տեսածրել ցանկալի խաղալիքի գծանիշ ծածկագիրը, ցուցակ կազմել և ուղարկել այն Սանտա Կլաուսին, ինչից հետո ներդիրը էլեկտրոնային փոստով ցուցակի պատճենը կուղարկի երեխայի ծնողներին։

«Սենյակում նստելու և երեխաների հետ Սանտա Կլաուսին թղթե նամակներ գրելու փոխարեն, ծնողները կարող են ցուցակ կազմելը վերածել ամբողջ ընտանիքի համար զվարճալի տոնական խաղի»,– ասել է Kima Labs ընկերության հիմնադիրներից Բլեյք Շոլը։
 

ԱՄՆ-ում երեխաները կարող են iPhone-ով նամակ ուղարկել Սանտա Կլաուսին