Նոր չինական կործանիչն իրականացրել է իր առաջին թռիչքը

12:45 • 11.01.11

Չինացի զինվորականները իրականացրել են 5–րդ սերնդի նոր կործանիչի՝ Chengdu J-20 –ի (Սև արծիվ) առաջին փորձարկումները։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։

Լրագրողների տվյալններով՝ 15 րոպե տևողությամբ թռիչքն իրականացվել է Չինաստանի հարավ–արևմուտքում գտնվող Չենդու քաղաքի մերձակայքում։ Այդ առնչությամբ սակայն Չինաստանի պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել։

Chengdu J-20 –ը շատերը համարում են ամերիկյան F-22 Raptor և ռուսական Т-50 կործանիչների խառնուրդ։

Այս նոր կործանիչի փորձարկման մասին լուրերը տարածվել են ԱՄՆ պաշտպանության նախախար Ռոբերտ Գեյթսի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցելության երկրորդ օրը։ Հաղորդվում է նաև, որ նախօրեին կողմերը Չինաստանում պայմանավորվել էին ռազմական համագործակցության հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ 5–րդ սերնդի Chengdu J-20 կործանիչն ունի ռուսական Су-35С կործանիչների վրա օգտագործվող ռուսական АЛ-41Ф1С շարժիչ։

Նոր չինական կործանիչն իրականացրել է իր առաջին թռիչքը