Ջասթին Բիբերն արդեն «կրճատում է» կայքերի հասցեները
Բացվել է կայքերի հասցեները կրճատող ևս մեկ ծառայություն` bieber.ly: Կայքում տեղադրված է 16-ամյա երգիչ Ջասթին Բիբերի մեծ նկարը:
Հասցեները կրճատող նմանատիպ ծառայությունները (օրինակ` goo.gl, t.co, tinyurl.com կամ bit.ly) վտանգավոր են վնասակար կայքերի հասցեները «թաքցնելու» տեսանկյունից:
Դեռ մեկ ամիս առաջ Twitter միկրոբլոգային ծառայությունում այսպիսի կրճատ հղումներով նոր համակարգչային վիրուս էր սկսել տարածվել: Օգտագործողները, որոնք անցել էին «goo.gl/od0az» և «goo.gl/R7f68» կարճ հղումներով, ընկել էին չարագործների կայք, որն իր հերթին գողացել էր լոգիններն ու գաղտնաբառերը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Ջասթին Բիբերը եղել է նաև 2010թ. Google-ում ամենափնտրվող 3-րդ հարցումը, իսկ Twitter-ում` 8-րդ ամենաքննարկվող թեման:










