Facebook-ը $8,5 մլն դոլար է վճարել fb.com դոմենային անվան համար
fb.com դոմենային անվան գնումից միայն երկու ամիս անց հայտնի դարձավ գործարքի արժեքը. Facebook սոցցանցը 8,5 մլն դոլար է վճարել Ամերիկյան գյուղատնտեսական բյուրոյին (American Farm Bureau), որն այժմ տեղափոխվել է fb.org կայք: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Facebook.com դոմենային անունը սոցցանցը գնել է 2005թ. ընդամենը $200 հազարով: Նախնական տվյալներով` նոր հասցեն նախատեսված է Facebook-ի աշխատակիցների համար:
Նշենք, որ WHOIS ծառայության տվյալներով` fb.com դոմենային անունը գրանցվել է դեռ 1990 թ-ին: Այդ ժամանակ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դեռ վեց տարեկան էր:
Fb.com-ը միակ կրճատ URL-ը չէ, որ օգտագործում է Facebook-ը: 2009-ի դեկտեմբերին գործարկվել է նաև fb.me կայքը` նախատեսված բջջայինով օգտվողների համար:










