Երիտասարդ ֆեյսբուքցիների 48%-ը սոցցանց է մտնում արթնանալուն պես

15:30 • 13.01.11

Երկրագնդի յուրաքանչյուր 13-րդ բնակիչ գրանցված է Facebook-ում, և օգտատերերի կեսն ամեն օր օգտվում է սոցցանցից: 18-34 տարեկան ֆեյսբուքցիների 48%-ը շտապում է սոցցանց մտնել առավոտյան արթնանալուն պես, իսկ 28%-ը ստուգում է իր էջը` առանց անկողնուց վեր կենալու: Այսպիսի տվյալներ է ներկայացրել SocialHype ընկերությունը:

Mashable տեխնոբլոգի փոխանցմամբ` միայն ամանորյա տոներին օգտատերերը ներբեռնել են 750 միլիոն լուսանկար: Իսկ 20 րոպեի ընթացքում սոցցանցում ավելացվում են ավելի քան 2.7 միլիոն նկարներ, տարածվում 1 միլիոն հղումներ ու 7.6 միլիոն էջեր ստանում «հավանում եմ» գնահատականը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտագործողների թիվն արդեն մոտենում է 600 միլիոնի:

Երիտասարդ ֆեյսբուքցիների 48%-ը սոցցանց է մտնում արթնանալուն պես