Wikipedia–ն 10 տարեկան է
Համացանցում ամենահայտնի օնլայն հանրագիտարանը՝ Wikipedia–ն, այս շաբաթ կնշի իր ծննդյան տասնամյակը։ Խոշորագույն ինտերնետ տեղեկատուն հիմնադրել է Ջիմի Ուելսը՝ 2001 թ. հունվարի 15–ին։
Տասը տարի անց հեղինակավոր կայքն ամսական ավելի քան 440 մլն այցելու ունի։ Wikipedia–ում զետեղված է 26 մլն հոդված, որոնց վրա աշխատում են մոտ 100 000 կամավոր հեղինակներ ամբողջ աշխարհից։ Բացի այդ, կայքը թարգմանված է նաև աշխարհի ավելի քան 260 լեզուներով։
Wikipedia–ի գլխավոր տնօրեն Սյու Գարդները AFP–ին տված հարցազրույցում նշել է, որ օնլայն հանրագիտարանը օգտատերերին գրավում է իր համապարփակ բնույթի շնորհիվ։ «Դրանում շատուշատ անգամ ավելի շատ նյութ կա, քան մարդկության պատմության ամբողջ ընթացքում տպագրված որևէ տեղեկատուում»,– նշել է Գարդները։
Անցած տարվա նոյեմբերի 15–ին Ուելսը հայտարարել էր Wikipedia կայքի աշխատանքի համար պատասխանտու Wikimedia Foundation հիմնադրամի համար հերթական հանգանակություն հավաքելու մասին։ Հանգանակությունների արդյունքում կայքը հավաքել էր ավելի քան 16 մլն դոլար՝ աշխարհի 140 երկրներից, մեկ հանգանակության միջին չափը կազմել էր 22 դոլար։
Ուելսի խոսքերով՝ այդ գումարները ծախսվելու են ենթակառուցվածքների, անձնակազմի ծախսերը հոգալու, դրամաշնորհների և այլ ծախսերի համար։










