Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ
Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որը նախատեսում է կազմակերպել շախմատային տարբեր միջոցառումներ (միջազգային մրցաշարեր, մարզումներ, խաղաշարեր եւ այլն): Ծրագրվում է, որ ակումբը հանդես կգա Ֆրանսիայի թիմային առաջնությունում:Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
Տիգրան Պետրոսյանի անվան ակումբի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահը' շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարը' Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):










