Սթիվի Ուանդերը և Դեմիս Ռուսոսը երկու օրից Հայաստանում կլինեն
Դեկտեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի համար հոբելյանական է: Այդ օրը կնշվի Հայաստանի առաջին հեռուստընկերության 55 և Հանրային ռադիոյի 85-ամյակները:
Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացեց փակագծերը` ասելով, որ նախատեսված տոնական միջոցառմանը կմասնակցեն 160 արտիստներ, ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից:
Ամիրյանի ներկայացրած անունների ցանկից պարզ դարձավ, որ երկու օրից Հայաստան կգան նաև Սթիվի Ուանդերը և Դեմիս Ռուսոսը, ինչպես նաև այլ միջազգային ճանաչում ունեցող աստղեր: «Միջոցառման համար ընտրվել է բյուրեղի թեման, ինչը խորհրդանշում է մաքրություն և փայլ: Կլինեն հայ և համաշխարհային հիթեր, բեմադրություններ, նոր երգեր»,- ասաց Հանրային ռադիոյի տնօրենը:










